«Բրո՛նզ ես, հուր ես,»
«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»
Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ1։
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քո՛ւյր…
Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փառք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՜ս որ
Դու հեռու ես —
Դու ուրո՜ւ ես
Արևառ…
Ծանոթագրություններ
- 1 արևառ — արև առած, արևից այրված` թխացած
Թեմաներ