Անցնել բովանդակությանը

«Դու հրե մի ուրու[^1] ես, աղջի՛կս,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Դու հրե մի ուրու1 ես, աղջի՛կս, Դու մոտիկ ու հեռու ես այնպես։ Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՛կ ես — Ու մոտիկ ու հեռու ես այնպես։ Քո փայլով դու վառել ես երկիրը, Կարոտով ու փայլով քո անուշ. Քո կարոտը վաղո՜ւց ես երգել եմ — Քո կարոտը ու փառքը անուշ։ Դու հիմա կարկաչում ես, կանչում ես, Երերում ես հրե օրերում. Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես — Կարկաչում ու կանչում ես հեռու…

Ծանոթագրություններ

  1. 1 ուրու — մեռելի ոգի, ուրվական. փխբ. ստվեր, ուրվական

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Դու հրե մի ուրու[^1] ես, աղջի՛կս,» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) սիրո և կրակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12