«Ես գիտեմ՝ արևի վրա…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Ես գիտեմ՝ արևի վրա
Հավաքվում է վերք ու ժանգ,
Հատնումի տոթ մի հոսանք —
Անհատնում, ա՜լ մի քուրա։
Հատնելով լույսը իրա
Արնոտում է կուրծք ու ծիծ. —
Ինչ կանես — արնով արա՜,
Թող լինի՜ վե՛րք ու քրքիջ։
Երևան, V 1921թ.