Անցնել բովանդակությանը

«Քամին…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Քամին, Աշնան քամին Թռցնում է դեղին նժույգները իրա։ Ինչ-որ մի տեղ հիմա Հավաքել է ի մի Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան։ Քամին, Աշնան քամին Հռնդում է հիմա. Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար Սարսափահար դարձած նախիրների նման։ Քամին, Աշնան քամին… Քաղաքը գորշ ու մութ։ Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛, Որ իրիկվա մեգին երազվել է քամուն։ Փողոցները երկար, Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման, Փողոցները, որ կան, Փողոցների ներկան, Փողոցները՝ դաժան, անհրապույր, չարկամ, — Որքան, որքան, որքան ահավոր են հիմա։ Քամին, Աշնան քամին Մոլորվել է այստեղ. Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի։ Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել Քամին, Աշնան քամին… Հռնդում է, Փնչում, Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր. Զրնգում են ահից պատուհաններն հնչուն, Ու թռչում է քամին, — երկաթաթ— թռչուն, — Զարհուրելի, զազիր փողոցների միջով… Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած, Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա, Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ, Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, — Քամին, աշնան քամին հարձակվում է ահա Անօգնական կքած բուլվարների վրա։ Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ, Ցնցոտիներ հագած պառավների նման, — Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց, Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա։ Ծառերը ծեր, հիվանդ, Ծառերը ծուռ ու չոր, Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ. Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, — Երբեք, Երբեք, Երբեք… Օ, գթացեք հիմա. Այդ ծառերին՝ խաչված բուլվարներին ամա, Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու, Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ։ Օ, գթացե՛ք հիմա. Լսեք, լսեք, լսեք. — Այս ահռելի, դաժան հոգ—արքի ժամին՝ Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե — Քամին, Աշնան քամին…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 64