Անցնել բովանդակությանը

«Ելե՜լ են նորից…»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Ելե՜լ են նորից… Լսո՞ւմ ես երգերը հնչեղ… Շիկնել է աշխարհը հրից։ — Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն… Աշխարհը — զգո՞ւմ ես, Շեփո՜ր է. զնգում է անուշ… Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս, Եվ սիրտս — կրակ է և ուժ։ Զգում եմ՝ սրտիս մեջ Ծփում է ալիք առ ալիք Արյունը նրանց, որ ելել սեգ՝ Գնում են դեպ կյանքը գալիք… Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես. Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես… Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ… Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 17