Անցնել բովանդակությանը

«Որքան դաշտեր որ կան…»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Որքան դաշտեր որ կան, Որքան որ կան լեռներ, Որքան գյո՜ւղեր, հյո՜ւղեր, Ու քաղաքներ հսկա - Կուզեմ ողջույն այնքան Հոգուս խորքից թեւե՜ր. Կուզեմ ամե՛ն ժխոր Հոգիս ապրի, զգա։- Կուզեմ երգում իմ այս Հոգիս հրթի՜ռ դառնա, Թռչի հեռուն հրկե՜զ.- Ամեն անցորդ ապրի, Ամեն անցորդ զգա Խենթությունը երգիս… Կուզեմ շնչում երգիս Ամե՛ն անցորդ զգա - Խենթությո՜ւնս հրկեզ, Խնդությո՛ւնս հսկա…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 18