Անցնել բովանդակությանը

«Վառել եմ, տվել հրին»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Վառել եմ, տվել հրին Բոլո՜ր այն երգերը, որ Սրտիս մեջ փռել էին Հոգնած սեր, հոգնած օրոր… Երկունք կա սրտիս մեջ մի, — Վառե՛լ եմ շենքերը բիլ. Օրհնում եմ կյանքում հիմի Ամե՜ն հուր, ամե՛ն մոխիր։ Հողմի պես հնչեղ երգեր Հնչում են սրտում իմ ջինջ. Տեսնում եմ — մի նո՜ր երկիր Բացվում է իմ դեմ քիչ-քիչ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12