Անցնել բովանդակությանը

«Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ. Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես։ Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար, Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ։ Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր, Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար։ Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա - Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8