Անցնել բովանդակությանը

Ու մոտեցար…

«Հրո երկիր» ժողովածու · 1916

Ու մոտեցար, ու ձեռքերդ կարմի՜ր, հրո՜տ Դրիր սրտիս։ Սիրտս ճչաց, հրդեհներիդ լույսի՛ն կարոտ — Ճչաց — ցրտի՛ց… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . …Ու հիշո՜ւմ եմ, որ — ես երկա՜ր, երկա՜ր Կանչում էի Քեզ։ Դու ինձ մոտ էիր։ Արնոտ, խելագար… Մենակ էի ես…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ու մոտեցար…» բանաստեղծությունը (1916, «Հրո երկիր» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 9 տող՝ 4-1-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Հրո երկիր
Տողերի թիվ 9