Անցնել բովանդակությանը

Բայց մոտեցար ու…

«Հրո երկիր» ժողովածու · 1916

Բայց մոտեցար ու փարվեցիր— Կրկի՛ն, կրկի՛ն։ Մեկը ճչաց. — «Անցի՛ր, անցի՛ր Լուսնաշխարհի դաշտերը, կին…»։ «Անցիր, անցիր…»։ …Ու ոռնում էր լուսնի դեմքին դուրսը մի շուն։ Եվ զգացի՛, որ արնաբույր, արնոտ մուժում1 Բռնկվե՜լ է ճերմակ պսակդ ձյունաձիր…

Ծանոթագրություններ

  1. 1 մուժ — մառախուղ, մեգ, մշուշ

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Բայց մոտեցար ու…» բանաստեղծությունը (1916, «Հրո երկիր» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Հրո երկիր
Տողերի թիվ 8