Անցնել բովանդակությանը

…Ու կապտագույն…

«Հրո երկիր» ժողովածու · 1916

…Ու կապտագույն, ու երկնագույն քողերի մեջ երևացիր։ Չեմ մոռացել քո մազերի հրո՜տ, անշե՜ջ Խուրձի վրա՝ ճերմակ պսակդ ձյունաձիր… Չե՜մ մոռացել, որ աչքերիդ իրիկնային հրդեհներում Երևում էր ադամանդե՜, սառցայի՜ն, հի՜ն Լուսնաշխարհի անկի՜րք, լուսե՜ղ, ձյունո՜տ հեռուն… …Ու մոտեցար, շրթունքներով շամշո՜տ1, հրոտ— համբուրեցի՛ր։ Բայց շրթունքներս՝ շրթերիդ հրին կարոտ — Համբուրեցին ճերմակ պսակդ ձյունաձիր…

Ծանոթագրություններ

  1. 1 շամշոտ, շամբշոտ — ցանկասեր, կրքոտ
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Հրո երկիր
Տողերի թիվ 9