Անցնել բովանդակությանը

Ու իրիկնային…

«Հրո երկիր» ժողովածու · 1916

Ու իրիկնային Ոսկի մշուշում Քո կորած ու հին Երկիրդ եմ հիշում… Հիշում եմ կապույտ Դղյակները քո, Հիշում եմ մի սուտ, Կապո՜ւյտ երեկո… Ու իրիկնային Շշուկը հասկի — Երբ վառվում էին Աստղերը ոսկի… Տո՜ն էր, տոնակա՜ն Զոհերի հանդես — Բայց ինչո՞ւ այնքան Տրտում էի ես…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ու իրիկնային…» բանաստեղծությունը (1916, «Հրո երկիր» ժողովածուից) կարոտի և երեկոի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Հրո երկիր
Տողերի թիվ 16