Շամիրամ
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»
Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա — սևաչյա պչրուհի1, գուցե — Շամիրամ։
Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները2 նա,
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա։
Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։
Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։
Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։
Ծանոթագրություններ
- 1 պչրուհի — պչրասեր կին. պչրանք — զարդարանք, հարդարվելու զարդեր. փխբ. զարդ, գեղեցկություն։
- 2 հուռութ — հմայություն, հմայանք, կախարդություն. սնոտ. հմայությամբ չար աչքից՝ փորձանքից ևն. պահպանող իր, որ մարդիկ կրում են իրենց վրա, համայիլ։