Անցնել բովանդակությանը

«Փողոցների մեջ կա մի անանուն…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Փողոցների մեջ կա մի անանուն, Անըմբռնելի կարոտի ճախրում։ Լսում ես, զգում, բայց չես հասկանում Եվ չես ըմբռնում կարոտը ճախրուն։ Կառքերի վազքում, դեմքերում օտար, Անհասկանալի հայացքում կանանց — Թվում է հանկարծ, թե ահա գտար Հավերժականի ուրվականն անանց։ Ճախրում է մեկը փողոցի վրա՝ Հզոր ու անմահ, որպես ժամանակ. — Իսկ ինքդ կարծես ստվե՜րն ես նրա՝ Մի անմիտ ժպիտ, մի տխուր հանաք։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Փողոցների մեջ կա մի անանուն…» բանաստեղծությունը (1916, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) կարոտի և քաղաքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12