Անցնել բովանդակությանը

«Հմայում է ինձ լապտերը փողոցային…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Հմայում է ինձ լապտերը փողոցային, Հմայում է փողոցների աղմուկը հին, Հմայում է պատուհանի շահը թարթող, Հմայում են հայելիները կախարդող. — Ու փողոցում թերթեր ծախող փոքրիկ տղան. Եվ կառքերն ու վազքը նրանց հավերժական, Եվ շրջիկի երգը տխուր ու հոգեթով — Գո՛րշ առօրյան՝ իր ձանձրույթով ու հեքիաթով։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 8