«Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա»
«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»
Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա։
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ։
Տխրություններ, որ կյանքում այս՝ անուն չունին.
— Մո՛ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին։
Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ։
Չգիտեիր, սի՜րտ իմ, որ՝ խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի։
Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա —
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ…
Թեմաներ