Անցնել բովանդակությանը

«Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ, Երկինքնե՛ր են — անարև, անուրախ։ Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա — Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա։ Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան. Ծաղիկներ են — արևին չհասան… Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա. Դու պառկել ես դագաղում — քո՜ւյր իմ, Մահ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) մահվան և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 4 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8