Անցնել բովանդակությանը

«Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր, Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր։ Գարնանային երեկո է, ուր արևը հիր Մայր է մտնում՝ արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր։ Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ։ Հովը սուրաց, գիշերն ընկավ… Ու դառնում է, ախ, — Քո մարմինը — հրափթիթ վարդերի դագաղ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 4 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8