Անցնել բովանդակությանը

«Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում. Խինդ կա հիմա — այս վառվող արտում։ Հեռու հրով կրակված, երազուն՝ Օրորվում է՝ հոգնաբեկ ու հասուն… Քո՜ւյր է հովը՝ անմարմին ու անշուք, Երգը նրա — կարոտի մի շշուկ… Երգ է ասում հասկերին միգամած, Երգ է ասում՝ քաղցրաձայն ու կամաց։ — Արտը հրա՛շք է կարծես երազում — Ու ծփում է՝ հոգնաբեկ ու հասուն…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 10