«Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,»
«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»
Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ։
Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, —
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր։
Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, —
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր…
Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ…
Թեմաներ