Անցնել բովանդակությանը

«Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում Կարծես գնում եմ հիմա ու երգում։ Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց Ու թռչում է՝ սրաթև, սրընթաց։ Սիրո խոսք է իմ սրտին փսփսում, Ժամանակն է՝ երազուն ու հոսուն… Ժամանակն է, որ անցավ — ու չկա. Տրոփում է, որպես սիրտ աղջկա։ Քա՛ղցր կանչում է դեպի օրերի հեռուն. — Որքան խի՛նդ կա այս հեռու դաշտերում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 10