Անցնել բովանդակությանը

«Կապույտ կարոտը մեռավ։ Խառնվեց հրին»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Կապույտ կարոտը մեռավ։ Խառնվեց հրին։ Արևի շողքը ահա զարկել է սարին։ Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն Բռնկվել է իրիկվա կապույտի միջում։ Բո՜ց է դարձել ոսկեգույն — չի՜ հալչում սակայն. Գագաթներում հուշ դարձող երազներ չկան։ Հուշ չի՜ դառնա ձյունը՝ ջինջ գագաթի վրա՝ Սիրտս — սառույց, սիրտս — ձյուն, — կրակի քուրա…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Կապույտ կարոտը մեռավ։ Խառնվեց հրին» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) կարոտի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 4 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8