Անցնել բովանդակությանը

Կան անտես հյուրեր։ Գալիս են նրանք

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Կան անտես հյուրեր։ Գալիս են նրանք Անխոս ու անձայն, լռության ծոցում։ Գալիս են, ապրում ու անցնում նրանք՝ Ոչ դուռ են բացում և ոչ դուռ գոցում։ Ո՜չ անուն ունեն, ո՜չ ստվեր, ո՜չ ձայն։ Գալիս են, ապրում և անցնում են լուռ։ Եվ ինլո՞ւ եկան, և ինչո՞ւ անցան — Մենք չենք իմանում աշխարհում անդուռ։ Միայն մի անծայր ու խոր տխրություն Երբ փռում է իր թևն ամենուրեք — Զգում ենք հանկարծ կարոտով անհուն, Որ մեկը անդարձ անցել է երեկ,
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12