«Հիշում եմ. հնչեց զանգը միջանցքում…»
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916
Հիշում եմ. հնչեց զանգը միջանցքում
Եվ ես ներս մտա հին սենյակը քո։
Երկա՛ր քայլեցի անկյունից-անկյուն։
Հետո դուրս եկա՝ քեզանից դժգոհ։
Հետ դարձա կրկին։ Այնքան մութ էին
Խոսքերդ այն գիշեր։ Մութ ու առօրյա։
Եվ մի ժամ հետո հեռացա կրկին
Արյունի հետքեր ձեռքերիս վրա։
Եվ չհասկացավ ոչ-ոք այն գիշեր,
Որ սենյակիդ մեջ սպանել են քեզ։
Միայն իմ հոգում մշուշ էր իջել
Եվ ստվերդ ինձ մինչև լույս հսկեց։