Անցնել բովանդակությանը

«Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ, Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ - Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ, Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ… Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր, Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն - Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր - Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում… Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ - Այնպես էլ սիրտս - անսփոփ, այնպես էլ սիրտս - անուրախ, Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ - Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12