«Հուշի պես թել մի բարակ»
«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»
Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ. —
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս։
Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր…
Հեռո՛ւ եմ, — ո՞ւր եմ հիմա…
Երգում եմ։ Երգս — կրակ։ —
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է՝ հողմից արագ…