Անցնել բովանդակությանը

«Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ, Սրտիս մեջ դառնում ես հուր։ Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ Հրով քո՝ շարմաղ1, մաքուր։ Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ, Ինչպես իմ երկիրը, որ — Կորե՜լ է աշխարհի մեջ, Լռե՜լ է՝ անտեր, անօր։ — Ես ինչպե՞ս կանչեմ հիմա, Որ տաս ինձ շրթերդ կաս2. — Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա, Որ ձայնս լսես ու գաս…

Ծանոթագրություններ

  1. 1 շարմաղ — շատ մանր ծակոտիներով մաղ. փխբ. քնքուշ, նուրբ. փխբ. սպիտակ, ճերմակ, ճերմակամաշտ
  2. 2 կաս — կաս կարմիր` ամբողջապես կարմիր, մուգ կարմիր

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12