Անցնել բովանդակությանը

«Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում…»

«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում…» ութնյակ բանաստեղծությունը (1921, «Ութնյակներ արևին» ժողովածուից) արևի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Ութնյակներ արևին
Տողերի թիվ 8