Անցնել բովանդակությանը

«Եվ արծիվ մի սև իջավ սըրարշավ…»

1905

Եվ արծիվ մի սև իջավ սըրարշավ, Իջավ երկնքից և կուրծքըս փշրեց Եվ սիրտըս կըտցեց, և սիրտս տարավ Դեպի վե՜հ լեռներ, ժայռեր բարձրաբերձ։ Եվ նետեց սիրտըս վառ լազուրի մեջ, Խրոխտ բարձունքին հզոր լեռների, Եվ շուրջս այն օրից լըսում եմ անշեջ՝ Շառաչումները արծվի թևերի…

1905, Կարս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Եվ արծիվ մի սև իջավ սըրարշավ…» բանաստեղծությունը (1905) կիրքի և փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8