Անցնել բովանդակությանը

«Ճամփա եմ ընկել ես մենակ,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Ճամփա եմ ընկել ես մենակ, Քայլել եմ՝ դարե՛ր ու դարե՛ր։ Երգում է սիրտս մանուկ — Փլչում են շենքերը քարե։ Հեռո՛ւ է տունս։ — Հեռո՛ւ։ Ո՞ւր է, ինչո՞ւ է… Հիմա Շուրջս գալարք է հրի. Շուրջս մրրիկ է ու մահ։ Հողմը ոռնում է հեռուն. Հուր է՝ թռչում է արագ։ Սիրտս տվե՛լ եմ հրին, — Սի՜րտ իմ, կարոտ ու կրակ… Գնում եմ։ Ո՛ւր եմ… Ինչո՞ւ։ — Շուրջս գալարք է հրի։ Շուրջս քայլերգ է հնչում։ — Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 16