Անցնել բովանդակությանը

«Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո։ Շուրջդ մութ է, շուրջդ — մահ, — երեկո։ Կոպերի տակ քո փակված, կրակուն, Այրվում է քո հոգին կրակում։ Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին։ Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա — Շուրջդ մութ է, շուրջդ — մահ, — ու փրկում չկա…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո» ութնյակ բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) մահվան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8