Անցնել բովանդակությանը

«Դեպի երկինք է տանում ճանապարհը հին»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Դեպի երկինք է տանում ճանապարհը հին։ Քո հմայքն եմ ես երգում այս երգում կրկին։ Քո հմայքը հեռավոր, քո հմայքը կույս,— Նորի՛ց ժպտում ես ահա կարոտած հոգուս։ Քո ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում, Քո ժպիտը վարդագույն — իրիկվա միգում։ Հո՛ւր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ — Քեզ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ։ Թող բորբոքվի՛, թող վառվի՛ կրակուն — Քո արնաշաղ, քո կարմիր կրակում։ —

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Դեպի երկինք է տանում ճանապարհը հին» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 5 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 10