Անցնել բովանդակությանը

Հայրենիքում

«Տեսիլաժամեր» ժողովածու · 1915

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։ Երկինքներ, որպես երազներ հոգու։ Երկինքներ, որպես մանկական աչեր։ Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն — Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին։ Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն Խառնելով հոգիս աստղային մութին…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը (1915, «Տեսիլաժամեր» ժողովածուից) հայրենիքի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Տեսիլաժամեր
Տողերի թիվ 12