Անցնել բովանդակությանը

Եվ մի առավոտ մշուշ էր ու մեգ

«Տեսիլաժամեր» ժողովածու · 1915

Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ,— Մոռացել էի ու չէի հիշում — Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ, Հովի պես անցար, անունդ — Աշուն… Անցնում էիր դու անմարդ պուրակում Եվ ընկնում էին քո ոտների տակ Տերևներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն, Մոռացված միգում1, որպես հիշատակ։ Լո՜ւռ ընկնում էին տերևները վար, Ու ծածկում էին ճանապարհը, քեզ։ Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգևար Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…

Ծանոթագրություններ

  1. 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Տեսիլաժամեր
Տողերի թիվ 12