Անցնել բովանդակությանը

Էլի գարուն կգա, կբացվի վարդը

«Տաղարան» ժողովածու · 1921

Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա։ Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։ Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը։ Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։ Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։ Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը։ Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը - Գերեզմանիս մարմար քարին կմնա։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 16