Անցնել բովանդակությանը

«Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր —»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր — Օրերը՝ անցած, լազուր, — Բայց նո՛ր է իմ դեմ անծիր Աշխարհը հրահզոր… Ու շուրջս արդեն հիմա Շեփո՛ր է հնչում ու շե՛ր. Շե՛փոր է ամեն մի մահ, Ամե՜ն վերք — հրե մի սեր։ Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր, Օրերը — իզո՛ւր ու զուր. Բացվել է իմ դեմ անծիր Աշխարհը հրահզոր…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12