Անցնել բովանդակությանը

«Տունս դաշտում հեռու սպասում է հիմա»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա։ Շուրջը մութ է ու մուժ — կարմիր մշուշ ու մահ։ Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր — Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր։ Բայց կարոտս հիմա — հրափթիթ մի վարդ — Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ։ Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ, Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Տունս դաշտում հեռու սպասում է հիմա» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) մենության և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 4 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8