«Սրտիս մեջ մղկտում է կարոտը,»
«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»
Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ.
— Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ։
Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ։
Օրերը թևավոր են, թռչո՛ւմ են.
Թռչում ես՝ թևավոր ես, ուրու ես։ —
Կարոտս օրերի հետ թռչում է —
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՛ւ ես…