Անցնել բովանդակությանը

Թախիծ

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Ամայի փողոցում մեգ-մշուշ, Լռություն է մեռած. Կարոտ է իմ սիրտը քո անուշ Գգվանքին, իմ երա՛զ… Հեռավոր կողմերից, հեռավոր, Հայտնվի՛ր լուսավառ,— Անհուն է գիշերըս ահավոր, Եվ դժնի, և խավա՛ր։ Իմ սերը անարատ է ու խոր, Իմ հոգին՝ հնազանդ,— Ամոքիր իմ սիրտը մենավոր, Իմ թախիծը հիվանդ։ Մահից չեմ վախենում, գալիքին Նայում եմ հավատով,— Կարոտ է սիրտըս քո հմայքին Մաքուր ու հոգեթով։ Աղոթքըս պարզ է և նրբահյուս,— Մեռնողի վերջին կա՛նչ,— Հայտնվիր որպես լույս-արշալույս, Իմ հոգուն մահատանջ… Ամայի փողոցում մեգ-մշուշ, Լռություն է մեռած.. — Հայտնվիր հմայքով քո անուշ, Իմ երա՛զ, իմ երա՛զ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Թախիծ» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) կարոտի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 24