Անցնել բովանդակությանը

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Դանդաղ սահում են օրերը դժկամ,— Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ. Լույսերըս ոսկի ընկան ու հանգան — Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ… Լռել է հեռվում երգը ցնծության,— Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից, Գուցե ես ինքս եմ հնարել նրան, Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ… Տխուր ամպերը կամար են կապել. — Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ, Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,— Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12