Անցնել բովանդակությանը

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,–

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,– Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ. Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ, Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,– ննջել է հավետ։ Երկար տարիներ իրարից բաժան, հեռու կողմերում, Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով, կյանք էինք մաշում Դու ցնո՜րք, երա՜զ, անհաս թագուհի,– ես երկրի փոշում, Ես մեռա՜ծ, կորա՜ծ, մոլորվա՜ծ հավետ հեռավոր-հեռվում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 8