Անցնել բովանդակությանը

Դու հպարտ չես, իմ հայրենիք

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1915

Դու հպարտ չես, իմ հայրենիք, Տրտում ես դու և իմաստուն. Կիզում է քեզ մի հուր կնիք, Մի հըմայող ու հին խոստում։ Եվ միթե այդ վշտիդ համար Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ Եվ խոնարհվում քեզ պես համառ, Օ, հայրենիք դառն ու անուշ։ Չըշլացա խնդուն փառքիդ Անցյալ ու հին փայլով երբեք.— Սիրեցի հեզ, անքեն հոգիդ Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ, Խեղճությունըդ խավար ու լուռ, Աղոթքներըդ դառն ու ցավոտ, Զանգակներիդ զարկը տխուր Եվ խուղերիդ լույսերն աղոտ…

1915

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դու հպարտ չես, իմ հայրենիք» բանաստեղծությունը (1915, «Երկիր Նաիրի» ժողովածուից) հայրենասիրականի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 16