Անցնել բովանդակությանը

Յոյսեր, մեծ յոյսեր...

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Յոյսե՛ր, մեծ յոյսե՛ր, մօտեցէք մեզի, Թև առած երկնի խորերէն կապոյտ, Ամէնէն խորունկ խորերէն երկնի, Ամէնէն մաքուր, ամէնէն անքոյթ1… Յոյսե՛ր, մեծ յոյսե՛ր, եկէք լեցուցէք Մերին նոր լուսցող աշխարհը ձեզմով, Երգեցէք երգեր հրճուալից ու սէգ, Մեր գլխուն վերև դարձէք անվրդով…։ Յոյսե՛ր, մեծ յոյսե՛ր… Բայց լսեցէք մեզ, Դուք ուրկէ՞ եկաք, ո՞ւր էիք երեկ, Երբ մեր ծաղիկներն ինկան տոթակէզ, Երբ մենէ2 շատերն մեռան յոգնաբեկ… Յոյսե՛ր, դուք թեթև, ոսկեթև յոյսեր, Երգեցէք… Բայց ա՛հ, խնդրեմ, քիչ մը ցած, Հոս դեռ սրտեր կան խոցուած կարևեր, Յոյսե՛ր, դուք կամաց մօտեցէք, կամաց…։

Ծանոթագրություններ

  1. 1 Անքոյթ — հանգիստ, անվրդով
  2. 2 Մենէ — մեզանից

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 16