Անցնել բովանդակությանը

Մահերգ նահատակաց

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Անոնց համար, որ ինկան Զմեզ ազատ ուզելով՝ Սրտերը մեր քովէ քով Կ՚ըլլան այսօր մէկ խորան։ Անոնց հոգւոյն պաշտամունք Մեր մեն մի խոհն է հիմայ, Դէպի անոնց կ՚ամբառնայ Մեր յոյսն ու սէրն՝ իբրև խունկ։ Եվ մեր ցաւի սկիհէն Անոնց մարմինն ու արիւնն Իբր անսահման սրբութիւն Մենք կ՚ընդունինք սրբօրէն։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 12