Անցնել բովանդակությանը

Մուսէոն աթէնքի

«Սեր» ժողովածու

Քարեր միայն, քարե՜ր անթիւ, իբրև սիւն, Իբրև արձան, կեանք ստացած սուրբ քարեր։ Հողը զանոնք նորէն իր ծոցն էր առեր, Անոնք հողէն առին նորէ՛ն յարութիւն։ Մարդոց ծնունդ, բայց մարդերէն շատ առաջ, Արդարագոյն անոնց սերունդը իբրև, Անմեղութի՜ւն, գեղեցկութի՜ւն մշտատև, Վերերևցան անոնք այստեղ՝ ջինջ ու քաջ։ Եվ յարուցեալ պայծառ ամբոխ մը հիմայ, Լուսասպիտակ, անդրանշոյլ, կը նայի Հին աշխարհէն մեր աշխարհին ամայի։ Աստուածահոյլ մը բանտարկեալ՝ ցոյց կուտայ Այստեղ ճամբան այն միւս ու մեծ աշխարհին, Ուր Գեղ1 և Ուժ իրերահաշտ կը բնակին…։

Ծանոթագրություններ

  1. 1 Գեղ — գեղեցիկ

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Մուսէոն աթէնքի» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) Աթենքի և արվեստի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14