Անցնել բովանդակությանը

«Նա մի փոքրիկ աղջիկ է՝…»

1917

Նա մի փոքրիկ աղջիկ է՝ Լուսափթիթ աղավնի, Կհանդիպեմ ամեն օր, Խելքս գլխես կտանի։ Ո՞ւրկից կըգա, չգիտեմ, Ո՞վ է, ի՞նչ է, ո՞ւր կերթա.— Կուզեմ ընկնեմ ետևեն, Երթամ, ուր որ նա կերթա;

1917, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Նա մի փոքրիկ աղջիկ է՝…» բանաստեղծությունը (1917) սիրո և գեղեցկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8