Անցնել բովանդակությանը

Կ՛երգէի

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Կ՚երգէի ուրախ կամ տխուր, ի՜նչ փոյթ, Եվ երկինքն ըլլար մռայլ կամ կապոյտ՝ Երգս ինչպէս արտոյտ մը կը թռչէր վեր. Երկու յօնք իրեն կ՚ըլլային թևեր Եվ կ՚երթար, կ՚երթար անխոնջ ու թեթև, Հորիզոնն ու ի վար, նայուածքի մը յետև…։ Կ՚երգէի, ինչպէս տղաք կը կանչեն Իրենց արձագանգը հովին մէջէն, Ինչպէս աղքատիկ տղաք կը մուրան՝ Կծկած մեծ դռան մը սեմին վրան, Ինչպէս խաղացող տղաք կ՚իյնան վար, Ինչպէս կը շնչեն տղաք ոգեվար։ Կ՚երգէի՝ նման մանուկ դիւցազանց, Եվ երգերս էին աշխոյժ ու անսանձ. Կ՚երգէի բաներ, որոնք չեն խօսուիր Բառերով փափուկ, բարի, անբասիր, Կ՚երգէի յաճախ անգէտ, ակամայ, Կ՚երգէի, ինչպէս չեմ երգեր հիմայ…։ Դեռ կ՚երգեմ հիմայ, աւելի թերևս Վարպետը երգին, մինչ, աւա՜ղ, այլևս Ձայնս չի հնչէր իր հին թարմութեամբ Եվ սիրտըս լռած է շեշտերն իր բամբ… Դեռ կ՚երգեմ հիմայ, մինչ կ՚ուզէի ա՛լ Անխօս ու անշարժ՝ յանգչիլ, քնանալ…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 24