Անցնել բովանդակությանը

Հուր ստեղծիչ

«Սեր» ժողովածու

Անուն չունի, հունտն ինչի է, չեմ գիտեր, Բայց կը շարժի, բայց կ՚աշխատի մութին մէջ. Հողն անոր շուրջ կը զգայ հպարտ սարսուռներ. Ինկե՜ր է սաղմն իր մէջ կեանքի մը անվերջ։ Սկզբնական, ստեղծագործ խորհուրդին Ան մտքիս մէջ նետուած չնչին մէկ հիւլէն, Ան բորբոքած, բոցատարած մէկ փոշին, Որ հունաւորն եկաւ վառել անհունէն։ … Ո՜վ հոծութիւնն ու խորութիւնը կեանքի, Զոր իմ մտքիս հիմայ բառերն այս կուտան Եվ բառերուն՝ կուտայ Հոգին բնութեան։ Կը ճանչընամ զինք… և այժմ ինձի կը թըուի, Որ տիեզերքն ամէն առտու, ամէն ժամ Վերըստեղծող Մտքի՛ն ես մաս կը դառնամ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Հուր ստեղծիչ» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) ստեղծագործության և պոեզիաի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14