Անցնել բովանդակությանը

Գիտեմ գաղտնիք մ՛ահաւոր

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Գիտեմ գաղտնիք մ՚ահաւոր. — Այս Աստուածն է սուտ Աստուած — Մ՚որ խաբած է մարդը միշտ և մարդը զայն է խաբած, Եվ այժմ անոնք հուսկ1 ուրեմն եկած կեցած դէմ առ դէմ, Զիրար կռուի կը կանչեն՝ դիմակաթափ, ծաղրադէմ… Ուրիշ ոչինչ, այս միայն. և այս տռամը՝ երկար Պիտի տևէ տակաւին2, բայց ոչ մէկ բան չի կրնար Փոխել վախճանը անոր, որ չէ այլ ինչ, եթէ ոչ Մահն այս երկու կռուողաց ճիչով մը խառն, ահագոչ։ Պիտի մեռնի այս Աստուածն այս մարդուն հետ գիրկընդխառն, Որ բուն Աստուածն՝ աքսորուած սրտէն, մտքէն իր զաւկին Վերադառնայ ու կազմէ նորէն անոր նոր հոգին։ Պիտի մեռնի մարդը այս — հրճուանքս է մեծ, թէև դառն — Իր գործերովը բոլոր ու պիտի նոր մարդը ծնի Բանաստեղծի մը թերևս՝ երգէն սիրոյ, ցասումի…։

Ծանոթագրություններ

  1. 1 Հուսկ — ի վերջոյ, ամենավերջը
  2. 2 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14