Անցնել բովանդակությանը

Չե՞ս կրնար...

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Չե՞ս կրնար, քա՛ղցր անցեալ, Թէ ուզեմ, հոգւոյս մէջ Հին պարտէզն ինձ բանալ։ Ըլլալ դեռ ու անվերջ՝ Պատն հոգւոյն ծիլ առ ծիլ Վարդերով լուսառէջ. Եվ գետնին վրայ հիւսուիլ Իբրև որթ տերևուտ, Իբրև նուրբ խաւարծիլ… Մութն այսօր է անգութ. Ո՛վ անցեալ, չե՞ս կրնար Զիս տանիլ քաղցրաբար Քու բարի շողերուդ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 13